1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գող Սուրոյի հետ կապի, իրենց ընկերության հետ կապվող ամենատարբերի սկանդալների, ինչպես նաեւ նույն ընկերությունում մարդ խոշտանգելու մասին

«Կերամա Մարացիի» ՇՈՒՐՋ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ, ԻՍԿ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՄԵԶ ՈՒՂՈՐԴՈՒՄ Է ԴԵՊԻ ՔՆՆԻՉՆԵՐ


Newsmedia.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու «Կերամա Մարացիի» սեփականատերի շուրջ տարբեր ժամանակներում առկա տարբեր աղմկահարույց դրվագներին: Ինչպես օրինակ, բարձրաձայնել էինք այն մասին,որ  «Կերամա Մարացիի» խանութի պահեստում խոշտանգման է ենթարկվել քաղաքացի Ա. Գյուրջյանը, ով դիմել էր ՀՀ վարչապետ Փաշինյանին, քանի որ իրավապահները իր գործին ընթացք չէին տալիս:

Սա օրինակներից մեկն էր ընդամենը: Նախօրեին ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը եւս   անդրադարձել Էր վերը նշված ընկերության սեփականատերի շուրջ առկա արատավոր երեւույթներին եւ, թե ով է նրանց, այսպես ասած  "կռիշավատ"  անում:


Մասնավորապես, ըստ Վարդան Ղուկասյանի, ընկերության  համասեփականատեր Անդրանիկ Գասպարյանը սերտ հարաբերությունների մեջ է օրենքով գող  Սուրեն Ավետիսյանի  Լենինականցի Սուրոյի հետ եւ, որ հենց գողական աշխարհն է նպաստում վերջիններս անխափան ու անվարան գործունեությանը՝ հատկապես մարդկանց  հետ ամենատարբեր բնույթի հարցեր լուծելու ճանապարհին: 

 

Newsmedia.am.-ը հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին` այն է ցանկացած խնդիր ներկայացնել օբյեկտիվորեն՝լսելով բոլոր կողմերի տեսակետն ու դիտարկումները  դիմեց  անձամբ «Կերամա Մարացիի» սեփականատեր Անդրանիկ Գասպարյանին, ով դեռ հարցը մինչեւ վերջ չլսած արձագանքեց.


-Չգիտեմ ինչի համար եք զանգել, բայց ինչ ասում են էդպես չի: 


-Բայց ախր սպասեք հարցը ավարտենք:


-Ես գիտեմ մի սուտ պետք է լինի:


-Սուտ է՞, որ Ձեր ընկերությունում մարդ են խոշտանգել, կա հարուցված քր. գործ:


-Դե դիմեք քննիչներին, ես ասելիք չունեմ: Ես տնօրենը չեմ:


-Բայց սեփականատերն եք:


-Հետո ինչ:


-Ձեզ չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում Ձեր ընկերությունում:


-Ինձ քիչ է հետաքրքրում այդ ամենը, ով ինչ ուզում է,թող ասի:


-Իսկ, ինչպե՞ս է ստացվում, որ ամենատարբեր դրվագներով,  մարդիկ  բարձրաձայնում են  ամենատարբեր  տարաբնույթ  արատավոր երեւույթների մասին, որոնք  անուղղակիժորեն կապվում են  Ձեր, եւ Ձեր ղեկավարած ընկերության հետ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ: 


-Ես ինչ անեմ, թող խոսեն:


-Պարզաբանեք, ոչինչ մի արեք:


-Գնացեք իրավապահներից հարցրեք, թողեք ապրեմ:


-Ապրեք, բայց մեր աշխատանքն էլ մի խոչընդոտեք:


-Դուք մեկա գրելու եք էն ինչ ուզեք:


-Եթե նման կերպ վարվեինք,  Ձեզ չէինք զանգահարի, մենք կողմ ենք օբյեկտիվ լրատվությանը որքան էլ այն Ձեզ զարմանալի թվա:


-Դե ես ասեցի գնացեք իրավապահներից հարցրեք:


-Շատ լավ, իսկ ի՞նչ կասեք այն լուրերի վերաբերյալ, որ Դուք բավականին ջերմ հարաբերություների մեջ եք գողականների հետ, մասնավորապես  օրենքով  գող լենինականցի Սուրոյի հետ:


-Սխալ բաներ եք գրում ազիզ ջան, էլ մի զանգեք ինձ էդ հարցերով:

 

 

Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

 

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորն ածելիով կտրել է լե... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ... «Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կ... Իսկ առջեւում ավելի կարեվոր ու հզոր օպերացիանե... Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan