ԱԱԾ տնօրենը և ոստիկանության պետը՝ քաղծառայողներ
ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Դրանով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք ընդգրկել քաղաքական պաշտոնների ցանկում՝ նշյալ անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ:
Ներկայացված օրինագծի շուրջ՝ օրերս տեղի ունեցած քննարկումը բուռն էր: