ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում մասնագետները վստահ են, որ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծել մինչև 2020 թվականի ավարտը։ «Կարծում եմ, որ մինչև տարեվերջ պատվաստանյութ կունենանք: Մենք այս ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք»,- ասել է նա։
Թրամփը նշել է, որ «չափազանց վստահ է» իր գնահատականում և, միևնույն ժամանակ, անհանգստացած չէ պատրաստանյութի՝ կամավորների վրա փորձարկումից առաջացած ռիսկերից: