Անի Երանյանը դեռ հիվանդանոցում է
Երեկ վթարի ենթարկված դերասանուհի Անի Երանյանի վիճակը լավ է: Այս մասին BlogNews.am-ին հայտնեց Անի Երանյանի ընկերուհին՝ ռեժիսոր Ելենա Արշակյանը: «Փառք Աստծո Անիի առողջական վիճակը նորմալ է, նա թեթև վնասվածքներ է ստացել և մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց Ելենան և հավելեց, որ Անիի ընկերուհին՝ Իզան, վնասվածքներ չի ստացել: «Հայկի վիճակի մասին ավելի ճիշտ կլինի, որ խոսեն բժիշկները: Որքանով ես եմ տեղյակ՝ նա ապաքինվում է»,- հավելեց նա:

Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի համապատասխան բաժնում այժմ մեր զանգերին չեն պատասխանում:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 18-ին, Անին ավտովթարի է ենթարկվել Երևան-Իջևան ավտոճանապարհին: Նրան տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո դերասանուհին ցանկություն է հայտնել, որպեսզի իրեն տեղափոխեն Երևան: Այժմ Անին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության բաժանմունքում:
