Արարատի մարզի Մխչյան գյուղում օձ է նկատվել
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մխչյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից բռնել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
