«Աշխատակիցներն ինձ նախազգուշացրել էին». Դավիթ Սանասարյան
«Նշեցիք՝ հասկացել եք, թե որ դաշտ եք մտնում և հակահարվածներ են լինելու, ակնարկեցիք օլիգարխների մասին: Այսինքն, նոր Հայաստանում օլիգարխները դեռևս ազդեցությո՞ւն ունեն ԱԱԾ-ի վրա»,- դիմելով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, հարցրին լրագրողները. «Ես տենց բան չեմ ասել՝ օլիգարխների ազդեցությունը ԱԱԾ-ի վրա, ասել եմ՝ ինձ նախազգուշացում է եղել, որ նման դաշտ եմ մտնում, նախազգուշացումը եղել է աշխատակիցների կողմից, ովքեր տեղյակ են, թե 40-41 տոկոսով դաշտն ում է պատկանում»,- հայտարարեց Սանասարյանը: