Այս հունվարին նախորդ հունվարի համեմատ 9,1 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է թողարկվել․ Նիկոլ Փաշինյան
Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր նրանց ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն»,-ընդգծել է նա: