1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

 ԵՐԲ ԱՅԴՔԱՆ ՄԱՀԵՐ ՏԵՍԱ, ԲՈԼՈՐ ՎԱԽԵՐՍ ԱՆՑԱՆ

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամ, Հայրենական պատերազմի վետերան, 97-ամյա Ներսես Սիմոնյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում՝ այցելելով համանուն յութուբյան ալիք: Մեզ կարող եք փնտրել նաեւ «Տելեգրամ» ալիքում:

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամը` 97-ամյա ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, նաեւ Հայրենական պատերազմի վետերան է: Թեեւ պատկառելի տարիքին, այսօր էլ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը, հավատացեք, շատ երիտասարդներից էլ աշխույժ շարունակում է  ակտիվ մասնակցել կուսակցության գործունեությանը, մասնակցում է քննարկումներին, հնչեցնում՝ իր կարծիքը: Դե, ուրեմն, պատկերացրեք, թե ինչպիսին էր Ներսես պապին 75-80 տարի առաջ, երբ մեկնեց ռազմաճակատ...

Ներսես Սիմոնյանը մասնակցել է Նովոռոսիյսկի, Օդեսայի եւ Սեւաստոպոլի  ազատագրմանը: Հայացք նետելով տարիների խորքը՝ ի՞նչ հիշողություններ են տպավորվել նրա մեջ Հայրենական մեծ պատերազմից, որտե՞ղ եւ ե՞րբ է որոշում կայացրել՝ մեկնել ռազմաճակատ, ինչպե՞ս է վիրավորվել: Վերջապես, ի՞նչը նրան հուշեց՝ առաջին իսկ օրերից միանալ արցախյան շարժմանը, երկրի քաղաքական կյանքին եւ ընտրել հենց ՍԻՄ կուսակցությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները  Ներսես Սիմոնյանը տվել է «Իրավունք TV»-ի տաղավարում: Զրույցի սկզբում 97-ամյա վետերանը նախ հիշեց իր մանկությունը.

- Ծնվել եմ Ջավախքի Բոգդանովկա շրջանի Հեշտիա գյուղում: Դպրոցն ավատելուց անմիջապես հետո մեկնեցի զինվորական ծառայության եւ մասնակից դարձա հայերիս համար կենսական նշանակություն ունեցող Հայրենական պատերազմին: Մասնակցել եմ Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկ եւ Սեւաստոպոլ քաղաքների ազատագրմանը, եւ այլն: Պատահական չէ, որ այդ քաղաքների ազատագրմանը նվիրված միջոցառումներին ինձ մինչ օրս էլ չեն մոռանում, ամեն անգամ հրավիրում են, եւ հրավերը սիրով ընդունում եմ: Ցավոք, Սեւաստոպոլի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվեցի եւ, 1944 թվականին զորացրվելով՝ վերադարձա տուն: Բանակ մեկնել եմ կամավոր: 1942 թվականին պատերազմի դաշտում ծանր իրավիճակ էր, գերմանացիները հասել էին կովկասյան նախալեռները: Համադասարանցիներով որոշեցինք եւ յոթ հոգով մեկնեցինք ռազմաճակատ: Ցավոք, չորսի կյանքը պատերազմը խլեց, եւ տուն վերադարձանք երեքով: Այդ երեքից էլ միայն մեկին բախտ վիճակվեց՝ հասնել մինչեւ Բեռլին: Իսկ ընդհանրապես, մեր գյուղից պատերազմին մասնակցել է 580 մարդ, որից 367-ն է ողջ վերադարձել: Վիրավորվելուց հետո ինձ այլեւս թույլ չտվեցին վերադառնալ պատերազմի դաշտ: Դրանից հետո որոշեցի ծառայել հայրենի գյուղիս եւ զարգացնել գիտելիքներս` ընդունվելով Երեւանի պետական համալսարան: Սովորելուց հետո վերադարձել եմ հայրենի գյուղ, դասավանդել եմ հիսուն տարի, եղել եմ տնօրեն:

- Պատերազմական օրերի բազում դրվագներ, անշուշտ, մնացել է Ձեր հիշողության մեջ: Հատկապես ո՞րն է տպավորվել:

- Պատերազմի հետ կապված բոլոր հիշողություններս թեեւ ծանր են, բայց ճիշտ եք, դրանք երբեք ինձ չեն լքում: Շատ ուժեղ, գազանաբար հարձակվեցին գերմանացիները, մեզ օգնեց հաղթել միայն մեր ժողովրդի հայրենասիրությունն ու միասնական կամքը: Սա մեր բոլորիս հաղթանակն էր, որին հասանք մարդկային մեծ կորուստներով: Երբ մեկնեցի բանակ, 17 տարեկան էի, մինչեւ պատերազմ տեսնելը մի քիչ վախ կար մեջս, բայց երբ այդքան մահեր տեսա, բոլոր վախերս անցան: Որովհետեւ, երբ ցանկանում են քեզ ոչնչացնել, դու հզորանում ես: Ամեն ինչ անում ես, որ կռվում հաղթես եւ ողջ մնաս: Պատերազմի դաշտից տուն վերադարձա արդեն կոփված. այդպես է` դժվարությունները մարդուն կոփում են: Այսօրվա երիտասարդները շատ փափուկ կյանքով են ապրում, այդպես չի կարելի, կոփվել է պետք:

 

մանրամասն՝Iravunk.com-ում:

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan