«Էյր Արմենիայի» տնօրենին ծեծի ենթարկելու գործը կկարճվի...
«Էյր Արմենիայի» տնօրեն և սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծեծի գործով իրավապահները մինչ օգոստոսի 26-ը պետք է որոշեն՝ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործ հարուցո՞ւմ են, թե ոչ։ Նախաքննության համար սահմանված 10-օրյա ժամկետը հենց այդ ժամանակ է ավարտվում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, դատախազությունը քննչականին մի շարք նոր հանձնարարություններ է տվել՝ ինչպես իրավապահներն են սիրում հայտարարել՝«քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու համար»։
Իսկ ավելի վաղ դատախազությունը ՔԿ-ից պահանջել էր քննության նյութերը։ Պահանջեն, թե չպահանջեն նյութերը, ինչպիսի հանձնարարություն էլ տան, բոլորի համար էլ պարզ է, որ սա գործընթացի ֆորմալ կողմն է, քանի որ գործը կկարճվի՝ կողմերի հաշտության հիմքով»։
