Գիտեմ, Զինվոր. գիտեմ, որ արդեն ներել ես.Հերոսի հոգին չներել չի կարող...
Լրագրող ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ով պատերազմի առաջին իսկ օրերից իր առաքելությունն է իրականացրել Արցախում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կներես Զինվոր, որ բավական ուժեղ չեղանք՝ քեզ սպասելու, որ մոռացանք չմոռանալ…
Կներես դեռ տաք արյունդ քեզնից խլելու համար, բաբախող սիրտդ ցավեցնելու համար:
Կներես խոստանալու ու մոռանալու համար: Չխոստանալու համար…
Գիտեմ, Զինվոր, գիտեմ, որ արդեն ներել ես: Հերոսի հոգին չներել չի կարող: Բայց մի վերջին անգամ շշնջա երկնքից, ասա, որ կներես քո պահած հայրենիքը քեզանից լավ չպահելու համար: Կներես, խնդրում եմ...
