Համալիրում կազինո չի լինելու. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո վստահեցրեց, որ Մարզահամերգային համալիրում կամ հարակից տարածքում կազինո չի լինելու:
«Ես՝ որպես Էդուարդ Շարմազանով, հայտարարում եմ, որ Մարզահամերգայինում կազինո չի լինելու և չի կարող լինել։ Անհանգստությունն ու որոշ մտավորականների, մասնագետների շահարկումները պայմանավորված են տեղեկատվության որոշակի պակասով»,-ասաց նա:
Նա նշեց, որ այդ 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումները նոր շունչ են հաղորդելու մեր մայրաքաղաքին, Համալիրին նոր զարգացման հնարավորություն են ընձեռելու և ամենակարևորը՝ կառույցը ավելի հասանելի են դարձնելու հասարակության համար։
Պատասխանելով հարցին, թե արդարադատության նախարարի պաշտոնի հարց քննարկվե՞լ է այսօրվա նիստին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ կադրային հարցեր չեն քննարկվել:
