«Հասնելով գյուղի մոտ մենք տեսանք, որ ճանապարհը ցեմենտի մեշոկներով փակ է»
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները այսօր «Ոչ»-ի քարոզարշավ պետք է անցկացնեին Արարատի մարզի Քարակերտ գյուղում: Սակայն փրկության ճակատից տեղեկացրեցին, որ խնդրի առջև են կանգնել.«Հասնելով գյուղի մոտ մենք տեսանք, որ ճանապարհը ցեմենտի մեշոկներով փակ է, մեզ ասեցին, որ շինարարություն է ընթանում և պետք է գյուղ մտնել մեկ այլ ճանապարհով»: Նա տեղեկացրեց, որ այդ ամենը չի խանգարել իրենց, որպեսզի իրենք մտնեն գյուղ. «շրջանցող ճանապարհ գտանք և մտանք գյուղ, արդեն գյուղւոմ կարող ենք իրականացնել մեր հավաքը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոտայքի մարզի Բուժական գյուղում նորից խոչընդոտել են «Նոր Հայաստան» Հանրային փրկության ճակատի ակցիան չէր կայացել, քանի որ գյուղացիներից մեկը մահացել էր:
