Հայաստանի կոմունիստները 39-րդ համագումարն անցկացրին. ներկա էր նաև ՀՀԿ տատիկը
1in.am-ը գրում է. Այսօր տեղի է ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը, որին ներկա էին հիմնականում կուսակցության անդամներ:
Համագումարի ընթացքում ելույթ ունեցավ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ իրենց կուսակցությունը կողմ է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրմանը, ողջունում և խրախուսում է Սերժ Սարգսյանի այդ որոշումը: Միևնույն ժամանակ ՀԿԿ-ն ընդդիմադիր է գործող իշխանությունների վարած այն քաղաքականությանը, որի հետևանքով հազարավոր մարդիկ արտագաղթում և սովի են մատնվում:
Տաճատ Սարգսյանն ընդգծեց նաև, որ եթե ընտրությունները չկեղծվեին, ապա 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենք անհրաժեշտ շեմը կհաղթահարեին և Ազգային ժողովում ներկայացվածություն կունենային:
Ի դեպ՝ համագումարի հյուրերից էր ՀՀԿ-ի հայտնի տատիկը:
