ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նախագահ Մակրոնը անհանգստություն է հայտնել Ղարաբաղյան ճակատագծում շարունակվող մարտական գործողությունների առնչությամբ, կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը եւ հրատապ կերպով վերսկսել բանակցությունները։ Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
