1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը իմ, և ընդհանրապես՝ ոչ ոքի պաշտպանության կարիքը չունի

Լրագրող Մարգարիտ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.

««Թուղթուգիր»՝ բարի խորհուրդների դեմ

Քանի որ կան մարդիկ, որ շարունակում են ինձ հույժ «բարեկամաբար» խելք ու խրատ տալ, թե «Վովային ինչի ես պաշտպանում», ուզում եմ ընդամենը մի քանի նկատառում հայտնել: Առաջին հերթին այն, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը իմ /և ընդհանրապես՝ ոչ ոքի/ պաշտպանության կարիքը չունի: Երկորդը՝ ես նրանից /և ընդհանրապես՝ ոչ ոքից. ով կուզի՝ հավատա, ով կուզի՝ թող չհավատա, ինձ բացարձակապես դա չի հուզում/ ոչ մի ակնկալիք չեմ ունեցել և չեմ ունենա երբեք: Ուղղակի ես նրան լավ եմ ճանաչում և ունեմ իմ վերաբերմունքը՝ անկախ որևէ մեկի ճաշակից ու տրամադրությունից Վլադիմիր Գասպարյանը ինձ համար թանկ մարդ է:

Խոսքս հատկապես այն տղամարդկանց մասին է, ովքեր արդեն վաղուց երիտասարդ չլինելով էլ՝ չեն հաղթահարել խանդն ու նախանձը շատ ու շատ առումներով իրենցից ակնհայտորեն առավել և առնվազն առավել հմայիչ ու խարիզմատիկ մարդու հանդեպ: Չեմ զարմանում, որ նրանց թվում կան նաև բարձր դիրք ունեցող, ի վերջո կայացած համարվող մարդիկ. նրանք իրենց հոգու խորքում ավելի լավ գիտեն, որ ինչ էլ անեն, ուր էլ հասնեն՝ Վովա չեն դառնա: 

Ուրեմն՝ ինչու եմ հանրայնացնում իմ կարծիքը, ինչու եմ ուզում, որ մարդիկ նաև այս հայացքով տեսնեն նրան: Շատ պարզ պատճառով՝ որովհետև իմ խոսքի մեջ կեղծիք չկա, որովհետև սա ազատ մարդու կարծիք է, որին կարող են համաձայն լինել, կարող են և առարկել:

Վլադիմիր Գասպարյանն անկեղծ է, երբ ասում է՝ «Հայրենիքը «սիրելը» դժվար չէ, մանավանդ, եթե ամբիոնի մոտ ես ու ծափեր ստանալու համար մի քանի բարձրագոչ բառերն ու սրտաճմլիկ խոսքերն էլ բավական են։ Նույնքան հեշտ է ՙսիրել՚ նաեւ ազգն ու ժողովրդին։ Դժվարը մարդուն սիրելն է, կոնկրետ մարդու` նրա ցավը հասկանալով, կիսելով, օգնելով, աջակցելով»: Ահա, այս մոտեցումը՝ պետական բարձրագույն իշխանություն կրողի և տղամարդու, ինձ համոզում է, որ ես չեմ սխալվում, և նա շարունակում է մնալ Արցախյան պատերազմից սկսած և մյուս փորձությունների ժամանակ՝ ամենադժվար պահերին, իրեն արժանապատիվ պահել: 

Ես չեմ զարմանում, որ Վոլգոգրադի քննչական միջազգային բարձրագույն դպրոցում գեներալի համակուրսեցիները նրան հիշում են այդքան սիրով ու հարգանքով՝ «Վովան բացառիկ էր, շատ հեղինակավոր էր ու հարգված, նրան բոլորն էին ճանաչում։ Բուհի կուսկազմակերպության քարտուղարն էր։ Վովան բոլոր հայերի ընկերն էր, հովանավորն ու բարեկամը։ Իրեն պատասխանատու էր զգում բոլորի համար»: Չարությունն ու մաղձը եթե թույլ տան, հիմա էլ կտեսնեն, պատասխանատվության այդ զգացումը: Այլ կերպ ասած՝ բոլոր հարաբերությունների մեջ բարոյական մնալու իր ապրելակերպը: Այո, խոսքս նաև «պուտանկաներից»՝ լինեն կին, թե տղամարդ / դրանք ավելի եղկելի են, որովհետև չունեցած հոգիներն ու պատիվն են վաճառում/ խորշելու առաքինության մասին է: 

Ես հավատում եմ, երբ Վլադիմիր Գասպարյանը խոստովանում է. «Ես արդեն հասուն մարդ եմ, բայց հայրս իր կերպարով, իր ապրած կյանքով ու բարոյախոսությամբ դարձել է իմ ներքին հավատաքննիչը, ու նրան «չամաչեցնելը» կենսակերպ է ինձ համար, վարք, մտածողություն»:

Ում խորթ է ծնողի հանդեպ սիրո և պատկառանքի զգացումը, սա չի հասկանա: Ով զուրկ է տղամարդկային արժանապատվությունից՝ ոչ կարգին քաղաքացի է դառնում, ոչ՝ ամուսին, ոչ՝ հայր ու ընկեր:

Ինչպես համոզվեցի՝ ոչ էլ նույնիսկ կարգին խրատ ու խորհուրդ է կարողանում տալ:
Փոխարենը ես եմ ինձ թույլ տալիս մի բարի խորհրդով ավարտել այս գրառումը՝ կլինի՞, որ դուք ձեզ համեմատեք ոչ թե Վլադիմիր Գասպարյանի, այլ ձեր մերձակա շրջապատից մեկնումեկի հետ. համ դուք ինքներդ ձեզնից գոհ կմնաք, համ էլ հասնել-անցնելու հավանականություն կունենաք:
Եվ մի բան էլ. կան մարդիկ, ում տրված չէ լինել բարեկամ և ունենալ բարեկամ. նրանք երբեք չեն կարողանա ամբողջովին ընկալել ասելիքս: Ցավում եմ…

Հ.Գ.- Որոշ մարդկանց պետք էր զգուշացնել, որ կատաղության դեմ սրսկվեին, նոր կարդային: Ի դեպ, ես չեմ մոռանա նաև մոմեր վառել՝ նրանց հոգու փրկության համար»:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan