1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հիմա վերջը «բարաթը» կա՞, թե՞ չէ…

«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա լրահոսում կարդում ենք. «Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, ով այժմ կալանավորված է Սդղի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված: Նրա ախտորոշումն է՝ «չափավոր արտահայտված նեւրաստենիա»:

Նշենք, որ այս տեղեկությունը հայտնել էր «Փաստինֆոն»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Տիգրան Խաչատրյանը բանակից ազատվել է ոչ թե նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, այլ ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ: Ասել է թե՝ հանձնաժողովը համոզված է եղել, որ Տիգրան Խաչատրյանը հոգեկան խնդիրներ ունի ու պիտանի չէ ծառայության համար:

Հաշված ժամեր առաջ էլ, ամենակարող Տիգրան Խաչատրյանի հայր՝ Սուրեն Խաչատրյանը,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակավ հայտարարել էր այն մասին, որ իր տղան հոգեկան խնդիրներ չունի, եւ որ նա ընդամենը մի քիչ ցնցումներ է ունեցել նախորդ ձերբակալության ժամանակ:
Այս դեպքում հարց է առաջանում. եթե մարզպետի խոսքով իր տղան առողջ է, եւ հոգեկանի հետ կապված էլ խնդիրներ չունի, ապա ինչպե՞ս է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտարարում, որ Տիգրան Խաչատրյանը բանակից 3 տարի ժամկետով տարկետում է ստացել՝ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված:

Հիմա ո ՞վ է թոզ փչում հասարակության աչքին. Սուրիկ Խաչատրյա՞ նը, թե՞ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս եւ այլ հարցերի շուրջ, Fnews.am-ը փորձեց ստանալ նախ Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը, ով հարցը լսելուն պես բավականին ջղաձգված ու նյարդային տոնով արձագանքեց, թե.
-Ես ի՞նչ իմանամ. ով ինչ խնդիր ունի, եւ ում ինչի համար են ազատել բանակից: Գրավոր ուղարկեք ձեր հարցը, կստանաք այդ ուսումնասիրությունների ամբողջական պատասխանը: Ի՞նչ կապ ունի ՊՆ-ն այդ պատմության հետ: Տեղից էլ, ես այսօր «Հայկական Ժամանակ» օրաթերթի հետ խնդիրներ ունեցա, իրենց կողմից հրատարակված նյութի հետ կապված:
-Այսինք, դուք հրաժարվում ե՞ք Ձեր ասածներից…
-Բայց ես ինչ եմ ասել, ո՞ր: Ինձ սխալ են մեկնաբանել:

-Ավելի կոնկրետ, ի՞նչն են սխալ մեկնաբանել: Եւ վերջապես, ի՞նչ կասեք մամուլում հրապարակված այն լուրերի մասին, որ Սուրեն Խաչատրյանի որդին բանակից ազատվել է Պաշտպանության նախարարի հրամանով: Իրականում դա այդպես է՞:

-Սխալ է նշված.Պաշտպանության նախարարի հրամանով չեն ազատվում: Երեկվա էդ ինֆորմացիաները որ ֆռացել ա, դրա մեջ լիքը անճշտություններ կան:

-Օրինա՞կ:

-Ուրեմն ձեզ ասեմ. նախարարի հրամանով դա չի տրվում. այն իրականցվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ: Հանձնաժողովը ամեն զորակոչի ժամանակ քննում է գործը, եւ համապատասխան եզրակացություններ է անում:

-Իսկ ՊՆ-ն ազդեցություն, կամ լծակ չունի՞ այդ կառույցի կայացրած որոշումների վրա:

-ժողովուրդ ջան, ի՞նչ ա նշանակում ազդեցություն: Դա կառույց ա, ՊՆ-ի հետ համատեղ աշխատանք ա իրականցնում:
-Լավ իսկ ո՞վ է ղեկավարում, եւ վերահսկում այդ կառույցը:

-Հանձնաժողովի նախագահը.ամեն զորակոչի ժամանակ ղեկավարները լինում են տարբեր մարդիկ:

-Հասկանալի է, բայց այդ մարդիկ տվյալ պահին ո՞ւմ ենթկայության տակ են աշխատում, կարելի է՞ իմանալ:

-Այդ կառույցը Պաշտպանության նախարարությանն է հաշվետու, բայց մեզ ենթակա չէ:

-Դա էլ հասկացանք, հիմա կարող ե՞ք ասել, թե ՊՆ-ին հաշվետու այդ կառույցը ի՞նչ հիմքով է Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանին 3 տարի ժամկետով ազատել բանակից: Այն դեպքում, երբ նույն մարզպետը հայտարարում է, որ իր տղան հոգեկանի հետ կապված խնդիրներ չունի: Հիմա ո՞վ է սխալ տեղեկատվություն փոխանցում. ՊՆ-ն, թե՞ Սուրիկ Խաչատրյանը:

-Ես նորից եմ ասում. ինձ գրավոր դիմեք, կստանաք մասնագիտական պատասախան: Մենք այնպիսի բան չենք ասել, որ հակադրում եք նրա հոր ասածների հետ:Այ երբ որ մասնագիտական պատասխանը կստանաք, նոր փորձեք սուտ գտնել նրա հոր եւ մեր ներկայացրած պատասխանների միջեւ:

-Այդուհանդերձ լինում են դեպքեր, երբ առողջական լրջագույն խնդիրներ ունեցող զորակոչիկներին բանակից ազատում են առավելագույնը մեկ տարի ժամկետով: Հետաքրքիր է, այդ ի՞նչ խնդիրների պատճառով է մարզպետի որդին ազատվել բանակից:

-Ամեն մի դեպքի համար առանձին դիմեք, եւ ձեզ անպայման կտրվի մասնագիտական պատասխան: Ես հասկանում եմ ձեր հրահրիչ հարցի ենթատեքստը, բայց լավ կլինի բոլոր դեպքերը իրար չկապենք:Ես Ձեր հրահրիչ հարցին չեմ կարող պատասխանել: Ուզում եք ասել Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ անօրինական  որոշում է՞ կայացվել:

-Դուք ասացիք. ես նման բան չասացի: Ես ձեզանից հարցնում եմ, թե ի՞նչ հիմքերով է մարզպետի որդու հետ կապված նման որոշում կայացվել:

-Նման խնդիր ունեք, հարցը գրեք ուղարկեք կպատասախանեք: Դուք ուզում եք շոու սարքել, ա՜յ քեզ բան: Ես ի՞նչ իմանամ Սուրիկ Խաչատրյանի որդու հանդեպ ինչու է նման որոշում կայացրել:


Իրոք որ, ա՜յ քեզ բան…

Թե իրականում ի՞նչ խնդիրներ ունի Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թե ո՞րն է պատճառը, որ Խաչատրյանի ու ՊՆ-ի հայտարարությունները այս պահին իրարամերժ են, ցույց կտա ժամանակը… Թեեւ դժվար էլ չէ կռահել, թե այս պարագայում ինչն ինչոց է:

Բայց եթե մեր հարցադրումը Արծրուն Հովհաննիսյանի աչքին հրահրող ու զարմացնող է թվում, ապա գուցե Ա. Հովհաննիսյանն ու իր վկայակոչած ռազմաբժշկական հանձնաժողովը մեծ զարմանք ու «ցնցում» ապրեին այն հայտարարությունից հետո, երբ Սյունյաց մարզպետը հայտարարեց, որ իր որդին առողջ է, եւ ոչ մի խնդիր էլ չունի: Թեթեւ ցնցում ա կանցնի կգնա:

Եւ եթե այդ նույն հանձանաժողով կոչվածն էլ ժամանակին Սուրիկ Խաչատրյանի նման սառնասիրտ ու օբյեկտիվ գտնվեր եւ տեսներ, որ Խաչատրայնի որդին հոգեկանի հետ կապված լուրջ խնդիրներ չունի, եւ դեռ մի բան էլ պիտանի է ծառայության, ապա նա արդեն որերերոդ անգամ գուցեեւ ոչ թե կալանավայրում հայտնվեր, այլ իր պատքը կատարելուց կլիներ հայրենիքի առաջ ,ու մի քիչ էլ կդաստիարակվեր…

Ո՞վ իմանա. հնարավոր է, որ տեղի չունենային Գորիսյան հայտնի միջադեպերն ու դրան հաջորդող իրադարձությունները, որից միակ տուժողը՝ էլի հպարտ ու անկոտրում սյունեցին է, ով ստիպված է քաղել մերօրյա քաջագործ չինովնիկների ու նրանց որդիների ցանածի պտուղները…

Ի դեպ, քիչ առաջ էլ, Սուրիկ Խաչատրյանի որդու ծառայության ոդիսականի շուրջ մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավաստիացնելով, որ  առանց լուրջ պատճառի Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, բանակից տարկետման իրավունք չէին տա: «Պետք է հասկանանք հետևյալը, որ վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել զորակոչի իրականացման շրջանակներում: Նորություն չէ, որ բավականին խստացրել ենք զորակոչի իրականացումը բոլոր հարթություններում, այդ թվում' Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունը: Եթե տրվել է տարկետում, ես նույնիսկ տեղյակ էլ չեմ: Դա տրվել է գործող նորմերի շրջանակներում»,- նշել է նախարարը` հավելելով, որ առանց լուրջ խնդիրների տարկետում չի տրվում ոչ ոքի, ով էլ, որ լինի:

Նոնա  Ադամյան 

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan