Իրանը ռազմաօդային հարվածներ է հասցրել «Իսլամական Պետություն» խմբավորության դիրքերին
Պենտագոնի մամուլի քարտուղար, փոխծովակալ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը, ամենայն հավանականությամբ օդային հարվածներ են հասցրել «Իսլամական Պետություն» խմբավորության դիրքերին: Ըստ ԱՄՆ-ի տվյալների, Իրանը հարվածներ է հասցրել «Ֆանտոմ» F-4 կործանիչներով: Վաշինգթոնում ընգծել են, որ ԱՄՆ-ն չի համագործակցում Իրանի հետ,-փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
