Իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին. Եգոր Գլումովը՝ Բաղրամյան պողոտայում (Video)
1in.am-ը գրում է. Հաղորդավար Եգոր Գլումովը միացել է Բաղրամյան պողոտայում պայքարող ցուցարարներին։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ոչ միայն ինքն է միացել այս պայքարին, այլ իրենց ամբողջ ռադիոկայանը և կմնան այնքան, որքան պետք է, մինչև լուծումներ գտնեն։
«Այսօր հոսանքը էժանացնելու հարցի շուրջ ենք կանգնած, առաջին քայլը դա պետք է լինի, բայց եթե հենց այս պահին լուծում տրվի խնդրին, ի՞նչ ենք ուզում մենք մեր երկրի, մեր ապագայի համար, այս հարցը մնում է բաց»,-ասաց նա։
Եգոր Գլումովի խոսքով՝ քանի որ իշխանությունը ոչինչ չունի ասելու ժողովրդին, ժողովրդի և իշխանության արանքը մնում են միայն ոստիկանները։
