Կարեն Անդրեասյան. Ցավով տեղեկացա Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արձագանքել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի վրա այսօր երեկոյան կատարված հարձակմանը: Նա իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Ցավով տեղեկացա Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպին: Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայ Ազգային Կոնգերս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ և իրենից տեղեկացել դեպքի կոնկրետ մանրամասներին: Լևոն Զուհրաբյանն Արամ Մանուկյանի բնակարանից ինձ հայտնել է իր դիտարկումները:
Իմ ներկայացուցիչները շուտով նույնպես կլինեն դեպքի վայրում: Մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք վաղը»:
