Կորոնավիրուսի պատճառով Twitter-ի աշխատակիցները կաշխատեն տնից
Կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազեցնելու նպատակով Twitter-ի աշխատակիցներին առաջարկվել է աշխատել՝ տնից դուրս չգալով։ Աշխատավայր ներկայանալու անհրաժեշտությունից առաջին հերթին ազատվում են Հոնկոնգի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի աշխատակիցները։ Խոսքը չի վերաբերում այն աշխատողներին, որոնց ներկայությունը գրասենյակում խիստ անհրաժեշտ է։
Ընկերությունը դադարեցրել է նաև ոչ հրատապ ուղևորություններն ու միջոցառումները։