1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Լիպարիտ Սիմոնյան. «Կամ ինքը պետք է դատվի, կամ այլ անձանց դեմ սխալ ցուցմունք տա»

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, նոյեմբերի հոկտեմբերի 24-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց 2016թվականի փետրվարի 1-ից ընթացող Տավուշի մարզի Աչաջուր համայնքի 4 բնակիչների դատավարությունը:
Հիշեցնենք՝քննվում է քրեական գործըն ըստ մեղադրանքի Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների՝ ՀՀ քր. օրի. 131 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանի՝ քր. օրի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանի՝ քր. օրի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:Աչաջուր գյուղի վերոհիշյալ բնակիչները մեղադրվում են 2015թ. հունվարի 17-ին նույն նույն գյուղի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ: 4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ:
Ամբաստյալները չեն ընդունում մեղքը, հայտարարելով, որ իրականում առեւանգում չի եղել: Նիստի ընթացքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, ամբաստանյալների պաշտպաններ՝ Լիպարիտ Սիմոնյանը, Ավագ Լալայանը, Մ. Մելիքբեկյանին հարցեր տվեցին դեպքի հանգամանքների մասին: Հոկտեմբերի 25-ի դատական նիստում հրապարակվեցին քրեական գործով տուժող Մ. Մելիքբեկյանի նախաքննական ցուցմունքները, որպեսզի պարզվեն նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունները:Մ. Մելիքբեկյանը նախաքննական ցուցմունքներում նշել էր , որ իրեն բռնությամբ առեւանգել են, խոստովանություններ կորզելու նպատակով, իսկ դատաքննության ընթացքում տուժող՝ Մ. Մելիքբեկյանը ասաց, որ չի հիշում նման բան եղած լինի: Պարզ ասած՝ գործով տուժողի նախաքննական, դատաքննական ցուցմունքների մեջ առկա հակասությունները պարզելիս՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը փորձում էր նրա ասածների մեջ տրամաբանություն տեսնել: Տուժողը դատավորի հարցերին հաճախ պատասխանում էր՝ չեմ հիշում, հոգեճնշված վիճակում եմ եղել, այդ մասին քննիչները ինձ հարցեր չեն տվել, բավական ժամանակ է անցել, եւ այլն: Երբ հրապարակվեցին տուժողի ցուցմունքներն այն մասին, թե ինչպես է տեսել Սարիգյուղի մատուռի մոտ իրեն հանդիպած անծանոթներին, նկարագրել վերջիններիս արտաքինի վերաբերյալ խիստ մանրամասն տվյալներ, Մ. Մելիքբեկյանն ասաց, որ քննիչներն են իրեն ցույց տվել այդ մարդկանց նկարները, ինքը նկարներին նայելով, նրանց արտաքինը մանրամասն նկարագրել է:

Մ. Մելիքբեկյանը իր նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում նշել է, որ առեւանգման ընթացքում իրեն պարտադրել են խոստովանել, թե Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի եւ վերջինիս որդու նկատմամբ մահափորձն ինքն իրականացրել է Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանի հրահանգով, մինչդեռ փորձագետների կողմից առանց մոնտաժված ապացույց ճանաչված տեսանյութում Մեխակ Մելիքբեկյանն ասել է, որ ինքը մահափորձ կատարելիս գործել է ինքնուրույն, վրեժ կատարելու դրդմամբ: Առկա հակասությունները մեկնաբանելու նպատակով զրուցեցինք մեղադրյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հետ, ով գործով տուժողի հակասական ցուցմունքների հետ կապված ասաց. « Տուժողը իր սկզբնական ցուցմունքը տալիս տեղյակ չի եղել, որ այդ ամենը տեսաձայնագրվել է, եւ գործի հանգամանքները ներկայացրել է իրեն ցանկալի ձեւով: Մ.Մելիքբեկյանը իր ցուցմունքներից մեկում նշում է, որ Գ.Ալավերդյանը դանակով հարվածել է դեմքին, իսկ դատաքննության ժամանակ ասաց, որ քերծել է, բացի այդ նա իր նախաքննական ցուցմունքներում նշել էր, թե վնասել են աչքը, մինչդեռ չմոնտաժված տեսաձայնագրության մեջ նկատվում է, որ վնասվածք չի երեւում: Իսկ ամենամեծ հակասությունն այն է, որ իբրեւ թե իրեն ստիպել են Տաթեւ Գասպարյանի գլխին սարքել, սակայն ձայնագրություններում պարզ երեւում է, որ նա հակաճառում է եւ փոխարենը փաստեր է բերում»: Ակնհայտ հակասությունները արդյո՞ք միտումնավոր կարող են լինել թե ոչ, վերջինս ավելացրեց .
« Ժամանակի, սպառնալիքների եւ մյուս հանգամանքների անձի հետ կապված հակասությունները հորինվածքի խնդիր է , անձը ձայնագրվել է եւ որոշակի հանգամանքներում խոստովանել է , որ ինքը կրակել է մարդկանց սպանելու նպատակով եւ տեղեկանալով, որ ձայնագրվում է, սակայն գիտակցելով իր արարքի լրջությունը իրավապահ մարմինների հետ հիշյալ ձայնագրության առումով, որոշել է կամ իրեն դրդել են այս առեւանգման հեքիաթը հորինել:Կամ ինքը պետք է դատվի կամ այլ անձանց դեմ սխալ ցուցմունք տա», -ասում է պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Մեխակ Մելիքբեկյանի նախաքննական ցուցմունքների եւ առերեսումների արձանագրությունների հրապարակումները կշարունակվեն դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 15-ին:

Կ. Սարգսյան 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan