«Պաշտոնական Բաքուն կեղծում է զորավարժության մասին լուրը»․ Կ․ Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանում ոչ մի զորավարժություն չի ընթանում այս պահին:
Չեմ բացառում, որ զինտեխնիկայի մի որոշ մաս տեղափոխել են կրակային դաշտ, սակայն դա դեռ չի նշանակում, որ զորավարժություն են անում: Այս կադրերը վերցրել եմ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնում են, որ ընթանում է հրթիռահրետանային և տանկային զորավարժություններ և ներկայացնում կադրեր այդ զորավարժություններից: Պարզ երևում է, որ տեղաշարժման և դիրքավորման ժամանակ բոլորովին այլ կլիմայական շրջան է, իսկ արդեն կրակի իրականացման ժամանակ՝ բոլորովին այլ: Նույն այդ թփուտները, որոնք չոր են, կամ այն դաշտերը որոնք դեռ կանաչ չեն, կրակի իրականացման ժամանակ մի հրաշքով թփակալվում ու կանաչապտվում են: Սա խոսում է նրա մասին, որ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով կեղծում է զորավարժության մասին լուրը: Էլի եմ կրկնում, որ չի բացառվում, որ պարզապես զինտեխնիկան քշել- տարել են կրակային դաշտ, այնուհետև քշել հետ են բերել: Սա Ադրբեջանի քարոզչության մի փոքր մասն է դեռ»:
