Պաշտոնյաներից որևէ մեկը փորձե՞լ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ
«Մենք միջնորդել ենք, որպեսզի դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության։ Օրենքով նախատեսված չի, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել»,- լրագրողների հետ զրույցում դատական նիստից առաջ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Հարցին՝ այս ընթացքում ներկա կամ նախկին պաշտոնյաներից որևէ մեկը փորձե՞լ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանը պատասխանեց՝ միայն Մարդու իրավունքների պաշտպանը։
Շիրխանյանի նամակի և Մեղրիի տարբերակնների մեղադրանքների մասով էլ Հայկ Ալումյանը նշեց, որ դա քաղաքական խնդիր է, որի մեջ ինքը չի ուզում խառնվել։
