Photo.Երևանում դաժանաբար սպանվածը Ռուսաստանից ժամանած հայազգի մեծահարուստ էր
Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ` հուլիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում Երևանում` Օհանովի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ: Նախնական տեղեկություններով` սպանվածը Ռոստովի մարզի Ազով քաղաքի բնակիչ Համլետ Ասատրյանն է, ով պարանոցի շրջանում հրազենային վնասվածք է ստացել: Նա մեծ ունեցվածքի տեր է և Հայաստանում էր գտնվում հարսանիքի մասնակցելու նպատակով:
Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է.
«Հուլիսի 12-ին, ժամը 18.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 17 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, 1973 թ. ծնված Գվիդոն Հ.-ն նշված բնակարանում հայտնաբերել է իր քրոջ ամուսնու՝ ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Համլետ Ասատրյանի դիակը՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքի հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն»:

