Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 35-ամյա երիտասարդի դին
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի պողոտայում գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց, ավտովերանորոգման արհեստանոցում, Porsche Cayenne մակնիշի 22 CC 080 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարք, 37 տան բնակիչ բնակիչ, 35-ամյա Հովիկ Ռաֆայելյանը:
մանրամասն՝shamshyan.com-ում
