Ռուսաստանը վերականգնում է չվերթները դեպի Վրաստան
Ռոսավիացիան թույլատրել է ռուսական S7 Airlines ընկերությանը թռիչքներ իրականացնել Մոսկվայից Քութաիսի, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նմանատիպ հրաման հոկտեմբերի 15-ին հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում: Ըստ հրամանի՝ ավիաընկերությունը կարող է իրականացնել շաբաթական 7 չվերթ:
Հավելենք, որ S7-ը («Սիբիր» ավիաընկերություն) ռուսական երկրորդ ավիաընկերությունն է ուղևորափոխադրումների քանակով: