Թայլանդում զբոսանավ է խորտակվել. կան զոհեր (Video)
Նոյեմբերի 3-ին Ko Larn Travel-1 շոգենավը Թայլանդական Կո Լան կղզուց Պատտայա վերադառնալու ճանապարհին կողաշրջվել է եւ խորտակվել: Նավի երկու տախտակամածներն էլ լեփլեցուն են եղել: Փրկարարներին հաջողվել է ափ հանել 209 մարդու: Բժշկական օգնության համար դիմել է 100 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում են: Վերջին տվյալների համաձայն` զոհվել է յոթ մարդ, այդ թվում նաեւ` ռուսաստանցի երեք զբոսաշրջիկ: Փրկված ուղեւորների մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են:
