Թրամփն Էրդողանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պահանջել անհապաղ հրադադարեցնել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսը, հայտնում է Reuters-ը:
Ըստ Պենսի, ԱՄՆ-ը Թուրքիային չի տվել «կանաչ լույս»՝ Սիրիա ներխուժելու համար:
Միացյալ Նահանգները «պարզապես չեն շարունակի հանդուրժել Սիրիայի թուրքական ներխուժմանը»,- հավելել է փոխնախագահը, հայտնում է Associated Press գործակալությունը: Ըստ Պենեսի, նա անձամբ Թրամփի անունից կմեկնի Մերձավոր Արևելք: