Թուրքիայում ձերբակալվել է «Բեշիքթաշ» ֆան ակումբի հայ առաջնորդը
Այսօր առավոտյան Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է «Բեշիքթաշ», «Գալաթասարայ» եւ «Ֆենեբահչե» ֆուտբոլային ակումբների թվով 80 երկրպագուի, որոնց մեջ է նաեւ «Բեշիքթաշ» ֆան ակումբի առաջնորդ Ալեն Մարկարյանը:
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ձերբակալվածները կասկածվում են երկրպագուների շրջանում կազմակերպված հանցանքներ իրականացնելու մեջ:
