Վիճակը ծանր է, Ադրբեջանի առաջնագծի ռազմական հոսպիտալները շատ են վիրավորներով և զոհվածներով
Ադրբեջանական լրատվամիջոցները սահմանում տիրող իրավիճակի մասին շարունակում են կցկտուր տեղեկություններ հրապարակել: Օրինակ՝ երեկ գիշերվա իրադարձություններից հետո ադրբեջանական ANS PRESS-ը հայտնում է, որ հայկական զինուժը հարվածել է էլեկտրակայանին, որի հետևանքով Թարթառն ու 11 գյուղեր մնացել են առանց էլեկտրականության: Ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնում են նաև Թարթառում և 6 գյուղերում լուրջ ավերածությունների մասին:
Ըստ«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի՝ Ադրբեջանի առաջնագծի ռազմական հոսպիտալները շատ են վիրավորներով և զոհվածներով: Վիճակն այնքան ծանր է, որ գիշերվանից հոսպիտալներ է այցելում նախարար Զաքիր Հասանովը:
