«Յոթ երեխա ունեմ, որ աղջիկ թոռ ունենամ, առաջինը մամայիս անունը պիտի դնեմ»
«Իմ մամային շատ եմ սիրում, դրա համար էլ հիվանդանոցը Աստղիկ ենք որոշել դնել»,-այսօր՝ Երեւանի Մալաթի Սեբաստիա համայնքում հիվանդանոցի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
«Յոթ երեխա ունեմ, որ աղջիկ թոռ ունենամ, առաջինը մամայիս անունը պիտի դնեմ, թոռներիս էլ պետք ա ասեմ, որ իրանք երեխա ունենալուց միշտ Աստղիկ անունով երեխա ունենան: Իմ երեխեքը ասում են՝ ես իմ մամայի անունը պիտի դնեմ, չէ ասում եմ՝ ես իմ մամայի անունն եմ դնելու»,-ասաց Սամվել Ալեքսանյանը:
