1 ԶՈՀ, 1 ՎԻՐԱՎՈՐ՝ ողբերգական դեպք...
Երեկ` օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Հակոբ Մարգարյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 QT 759 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան-Կաքավաձոր ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում դեպի Հրազդան ընթանալիս` բախվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Tatra 815 մակնիշի 255 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով Opel-ի վարորդ Հ. Մարգարյանն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 25-ամյա Անդրանիկ Պետրոսյանը մարմնական վնասցվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Ճանապարհին Ա. Պետրոսյանը մահացել է: Opel-ի վարորդ Հ. Մարգարյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակում` որպես տեսուչ, իսկ Tatra-ի վարորդը աշխատում է Մեղրաձոր-Գոլդ ՍՊԸ-ում:
© shamshyan.com
