100 հազար դոլար՝ Արշակ Զաքարյանի գլխի համար
Կինոռեժիիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել ոմն Սեյրան Վելիեւի հայտարարությունը, որը Զաքարյանի գլխի համար 100 հազար դոլար է խոստանում:
«Էս օրերին «գլխագինս» կարգին թանկացավ»,- գրել է Զաքարյանը: Հիշեցնենք, Զաքարյանը քառօրյա պատերազմի օրերին Արցախում էր եւ պարբերաբար ֆեյսբուքյան իր էջում սպանված ադրբեջանցիների դիակների կույտերի նկարներ էր հրապարակում՝ համապատասխան գրառումներով: Վերոնշյալ նկարում էլ Զաքարյանը ադրբեջանցի զինվորների դիակների ֆոնին է նկարված:
՝
