100 մլն դրամ Երևանից՝ Ստեփանակերտին
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստի ժամանակ քննարկեց Երևանի համայնքային բյուջեից 100 մլն դրամ Ստեփանակերտին հատկացնելու հարցը: Որոշումն ընդունվեց միաձայն:
Վերոնշյալ գումարը նախատեսված է Ստեփանակերտի ռմբակոծված ենթակառուցվածքների ու օբյեկտների կապիտալ վերանորոգման համար:
