11 մարդու կյանք խլած վթարի մեղավոր վարորդը կալանավերվել է
Կրասնոյարսկում 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի ենթադրյալ մեղավոր ավտոբուսի վարորդը կալանավորվել է. «Կալանքի ժամկետը երկու ամիս է»,-հայտնել են ՌԴ ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի ունեցավ հուլիսի 9-ին առավոտյան: Նախնական վարկածով Hyundai մակնիշի ավտոբուսի 59-ամյա վարորդը դուրս է եկել հանդիպակած գիծ և բախվել Mercedes մակնիշի միկրոավտոբուսի: Բոլոր զոհերը եղել են միկրոավտոբուսի ուղևորները:
