11 ՔԿՀ-ներում ընդամենը մեկ հոգի է հացադուլ հայտարարել
Հայաստանի 11 քրեակատարողական հիմնարկներում ընդամենը մեկ հոգի է հացադուլ հայտարարել:Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:
Միակ հացադուլավորը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նա բողոքում է իր քրեական գործի ընթացքից: Կալանավորը հացադուլ է հայտարարել շաբաթ օրվանից:
