12-ամյա երեխայից հեռախոս էր գողացել
Հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ին, 1958թ. ծնված Իրինա Հ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, հանրակացարանի 2-րդ հարկում իր 12-ամյա թոռնիկից բացահայտ հափշտակել են բջջային հեռախոս:
Ըստ Ոստիկանության պաշտոնական կայք-էջի՝ Ոստիկանությա ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1986թ. ծնված Վլադիմիր Գ.-ն:
Հունվարի 26-ին՝ ժամը 09:05-ին, նա Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկում հայտնաբերել և բերման է ենթարկել բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
