13 ամյա աղջիկը որդի է ունեցել 15 ամյա դպրոցականից
Սանկտ Պետերբուրգի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել նույն դպրոցի 9-րդ դասարանցուց։ 7-րդ դասարանում սովորող 13-ամյա Քսենիան երեխա է ունեցել 15-ամյա Գեորգից։
Հատկանշական է, որ դպրոցի տնօրինությունը տեղյակ լինելով կատարվածի մասին փորձել է թաքցնել դեպքը:
Ամիսներ առաջ ուսուցիչները սկսել են անհանգստանալ, երբ տեսել են Քսյուշայի կազմվածքի փոփոխությունը: Ուսուցիչները զրուցել են աղջկա մոր հետ, և երկար վիճաբանություններից հետո աղջկան տարել են գինեկոլոգի մոտ։ Պարզվել է, որ աղջիկը գտնվում է հղիության 7-րդ ամսում։
Երեխան առողջ է ծնվել, տղայի քաշը 3,8 կգ է, հասակը՝ 52սմ։
Հիվանդանոցի աշխատակիցները դեպքի առնչությամբ ոստիկանություն են ահազանգել:
Դպրոցի տնօրեն Նինա Բիստրովային արդեն կանչել են դատախազություն։ Դեռահասների հղիությունը խդիր է համաշխարհային մակարդակով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012-ի տվյալների համաձայն՝ ամեն տարի աշխարհում մայրանում է 15-18 տարեկան 16 մլն և մինչև 15 տարեկան 2 մլն աղջիկ։
