13 տարի առաջ Երեւանում սպանության համար հետախուզվողն Իսպանիայից տեղափոխվեց Հայաստան (ֆոտո)
ՀՀ ոստիկանները Իսպանիայում հայտնաբերել եւ Հայաստան են տեղափոխել 13 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող Արմեն Ավետիսյանը։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը տեղի էր ունեցել 2003 թ. հունվարի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, երբ
1982 թ. ծնված Արմեն Ավետիսյանը Երեւանի Կողբացու փողոցի թիվ 53 շենքի դիմաց «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել էր «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրտչյանի վրա։ Վերջինս դեպքի հաջորդ օրը վերջինս, ստացած հրազենային վնասվածքից, հիվանդանոցում մահացել էր։
Արմեն Ավետիսյանին հայտնաբերել եւ քրեական պատասխանատվության ներկայացնել չէր հաջողվել եւ նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում եւ օպերատիվ-հետախուզական ու որոնողական լայնածավալ միջոցառումները շարունակվել էին։
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, Հայաստանի եւ Իսպանիայի Թագավորության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների համագործակցության շնորհիվ 2015 թ. ապրիլի 21-ին Արմեն Ավետիսյանը Իսպանիայում հայտնաբերվել եւ կալանավորվել է, իսկ 2016 թ. հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան եւ փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:
