150կգ պղնձի ջարդոնը գողացել են և փորձել վաճառել Երևանում
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Թումանյանի բաժին նյութեր են ստացվել՝ նոյեմբերի 16-ին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Վոլոդյա Գ.-ի, Դավիթ Բ.-ի, Վահե Պ.-ի, Արթուր Շ.-ի և Գարիկ Ք.-ի կողմից «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքում վաճառելու նպատակով, Ալավերդի քաղաքից պղնձի ջարդոն տեղափոխելու վերաբերյալ:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, պարզվել է, որ նոյեմբերի 15-ի գիշերը 1991թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1993թ. ծնված Արթուր Շ.-ն, կախովի փականը կոտրելով, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի թիվ 2/4 շենքի բակում գտնվող, 1972 թ. ծնված Արման Գ.-ին պատկանող ավտոտնակից գողացել են շուրջ 150 կգ պղնձի ջարդոն:
Արման Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել:
Նոյեմբերի 18-ին նա նշվածի մասին տվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
