16-ամյա Շողերը մանկատնից փախել է նույն մանկատան նախկին սաների հետ
Երեկ «Սոս մանկական գյուղեր» մանկատնից 16-ամյա Շողերը ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել զբոսնելու և նույն մանկատան նախկին սան 29-ամյա Դավիթի հետ դիմել փախուստի:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Սոս մանկական գյուղեր» մանկատան ծրագրերի տնօրեն Գրիգորի Հովհաննիսյանը նշեց, որ զբոսանքի գնալուց մեկ ժամ անց Շողերի փախուստի դիմելու մասին տեղեկացել են Դավիթի կողմից մանկատան մանկավարժներից մեկին ուղարկված նամակից, որում մասնավորապես նշված է եղել, որ Շողերն իր հետ է և որ չանհանգստանան:
Նշենք, որ մանկատնից աղջկա հեռանալու մասին ահազանգ է ստացվել նաեւ իրավապահ մարմիններում, ինչի կապակցությամբ հետաքննություն է ընթանում։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ Շողերին հայտնաբերելու ուղղությամբ:
