17 տարի հետախուզման մեջ գտնվող Սուրենին օդանավակայանում դիմավորեցին ոստիկանները
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Երևան ժամանելուց հետո բերման են ենթարկել 39-ամյա Սուրեն Ջ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 1997 թ. հուլիսի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
