18-ամյա մայրը ձերբակալվել է՝ կախիչից կախված երեխայի լուսանկարի՝ «Facebook»-ում հայտնվելուց հետո
Ամերիկայի Վիրջինիա նահանգում 18-ամյա մայրը ձերբակալվել է՝ իր երեխայի՝ դռան կախիչից կախված լուսանկարը «Facebook»-ում հայտնվելուց հետո:
Լուսանկարը սոցիալական կայքում տեղադրվել է երեխայի հոր՝ Բրիդենի նախկին ամուսնու կողմից՝ նրանց միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Լուսանկարում պատկերված է դռան կախիչից կախված 14 ամսական երեխան՝ վերնաշապիկը դեմքին քաշած:
Բրիդենը ձերբակալվել է հոկտեմբերի 30-ին: Նա մեղադրվում է երեխաների շահագործման մեջ և այժմ գրավով ազատ է արձակվել:
