18-ամյա տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք
Նոյեմբերի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Աճառյան փողոցի և Ավան 3-րդ փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 44-ամյա Զավեն Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 34 PT 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 18-ամյա Ավագ Ռոստոմյանին: Վարորդ Զ. Սարգսյանը փախուստի չի դիմել, օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդը իր ավտոմեքենայով վիրավորին ուղեկցել է հիվանդանոց:
Վրաերթի ենթարկած 18-ամյա երիտասարդի վիճակը այս պահին կայուն ծանր է, նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանամցման բաժնում: Այս մասին Fnews.am-ը տեղեկացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքից, որտեղից մեզ փոխանցեցին, որ վաղը առավոտյան պարզ կլինի տղային վիրահատության ենթարկելու կաիրք կա, թե ոչ:
Ի դեպ, 18-ամյա տղայի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք:
:
