19-ամյա զինվոր Խդր Սարոյանը մահացել է քաղցկեղից
Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի ՀՀ զինված ուժերի նորակոչիկ Խդր Սարոյանը այսօր մահացել է հիվանդության պատճառով:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ծառայության ընթացքում 19-ամյա զինվորի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ:
«Զինվորը արդեն երկար ժամանակ էր բուժվում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, բայց օգուտ չունեցավ»,- ասել է նա:
Հարցին, թե մինչև զորակոչը հնարավոր չի՞ եղել ախտորոշել զինվորի հիվանդությունը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ զինվորը մինչ այդ հիվանդ չի եղել:
