1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային
1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում, ատրճանակից արձակված կրակոցով հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորին՝ Թալեաթ փաշային: 1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության վճիռը հրապարակվեց: Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց:
«Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը` ծնված 2 ապրիլի, 1896 թվականին, ի Բագառիճ, թրքահպատակ և հայ բողոքական, 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար».դատարանի այս հարցին հաջորդեց ատենակալի պատասխանաը՝ «Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը` Ոչ»:
