1988 թվականի ջարդերից փախած հայերը ապրում են տարրական պայմաններից զուրկ վիճակում, հանրակացարաններում
«Դեռեւս 924 ընտանիքներ կան, որոնք անհամբեր սպասում են, թե երբ իրենց համար բյուջեից գումարներ կհատկացվեն, որպեսզի կարողանան իրենց բնակարանյային խնդիրները լուծեն: 2009թ-ից վեր այդ կապակցությամբ գումարներ չեն հատկացվել եւ դա չափազանց ցավոտ եւ սուր խնդիր է նաեւ պատկան մարմինների համար: Քանի որ 26-27 տարի է արդեն 1988 թվականի ջարդերից փախած հայերը ապրում են տարրական պայմաններից զուրկ վիճակում, հանրակացարաններում, որոնց մի մասը չորրորդ կարգի վթարային աստիճանում են»,-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով 1988 թվականի ջարդերից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության խնդրին, ասաց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ:
Հարցին, թե ե՞րբ կարելիէ ակնկալել որ այդ ընտանիքներից գոնե կեսի բնակարանային խնդիրը կլուծվի, պարոն Եգանյանը նշեց.«Դա պայմանավորված է նրանով, որ ԱԺ-ի կողմից հաստատվող պետբյուջեում այդ ծրագրի համար գումարներ նախատեսվեն, մինչեւ 2009թիվը յուրաքանչյուր տարի` մինեւ 5 միլիոն դոլար գումար էր նախատեվում, որի արդյունքում մոտ հազար հարյուր ընտանիք ստացել է վկայագրեր, որոնցից ութ հարյուրից ավելը կարողացել են իրենց խնդիրը լուծել»:
Ն. Ադամյան
