2-ամյա Լիայի մահվան մեջ մեղադրվող մանկաբույժներն անհիմն են մեղավոր ճանաչվել. Պաշտպան
Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անհիմն դատավճիռ է կայացրել «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով ամբաստանյալ, մանկաբույժ Լիլիթ Վարդանյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկուհու պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ դատարանը դատավարության ընթացքում մի շարք ապօրինություններ է թույլ տվել: Նշենք, որ հունիսի 15-ին Լիլիթ Վարդանյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվեց հիմնական պատիժը կրելուց:
մանրամասները` news.am-ում:
