20 հազար պատանի երկրապահներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երդվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 5-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ մի քանի հազար պատանիների երդմնակալության արարողությունը: Սպարապետի ծննդյան օրը,«Երկրապահ Կամավորական Միության» անդամ դառնալու ցանկություն էին հայտնել 20 հազար պատանիներ՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից: Երդմնակալությանը ընթերցվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: Իսկ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը, մարզաշխարհի ճանաչված ֆեդերացիաների նախագահներ, ներկայացուցիչներ և հասարակ քաղաքացիներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, եւ այլոք: Միջոցառման ընթացքում հնչեցին ելույթներ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ շատ ուրիշների կողմից, իսկ միջոցառման վերջում ներկաները ականատես եղան ցուցադրական մարտերի՝ Պատանի երկրապահների ու պրոֆեսիանալ մարզիկների ու մարզիչների մասնակցությամբ:
