20 միլիարդ դրամ` Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի սպասարկման համար
Կառավարության վաղվա նիստի ժամանակ գործադիրը որոշում է կայացնելու Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 20 միլիարդ 561 միլիոն 565 հազար դրամ:
Գումարն ահրաժեշտ է Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների սպասարկման համար, այն է` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն հոգալու համար:
Նշենք, որ ԱԱԾ-ն այդ գումարը փոխանցելու է Ռուսական զորքի սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին:
